▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքային իշխանության բարեփոխված և հարմարավետ ուղևորափոխադրումը արդյո՞ք սա է

Քաղաքային իշխանության բարեփոխված և հարմարավետ ուղևորափոխադրումը արդյո՞ք սա է։ Հիմնական խնդիրները թողած, ՔՊ-ն զբաղված է ժողովրդին թալանելով, թանկացնելով հասարակական տրանսպորտը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

***

Երևանի «Մետրոպոլիտեն» -ի կայարաններում ահա այսպիսին է իրավիճակը հենց այս պահին, որը փաստ է խայտառակ կառավարման ու քաղաքային գործող իշխանության ձախողման մասին։

Նման սպասարկումը արդեն իսկ խայտառակություն է, գումարած եռակի անգամ թանկացող տոմսը, դրան էլ հավելած` QR-ով վճարումը, որը ոչ բոլորին է հասու` հատկապես անչափահաս ուսանողներին ու թոշակառուներին։

Սա այն իրողությունն է, որը բերել է ՔՊԿ-ն։

Լավ, ինչքա՞ն կարելի է ծաղրել այս մոլորված ժողովրդին...

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

***

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Չբարեփոխված տրասպորտը ողջունում է ձեզ…
Էս խայտառակ ու ոչ կառավարելի վիճակին կավելանա նոյեմբերի 1-ից ևս մեկ գլխացավանք քաղաքացիների համար։
Տրանսպորտից կարող են օգտվել էն քաղաքացիները, որոնք կունենան միայն 100 դրամանոց մետաղադրամ։
Հունվարի 1-ից «բարեփոխված» տրանսպորտը կթանկանա մինչև 300 դրամ։
Քաղաքացին տուգանքի մատերիալ է՛ և վերջ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին