hraparak.am-ը գրում է, որ 20 տղամարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Կահիրեի քաղաքային բաղնիքներից մեկում համասեռամոլությամբ զբաղվելու մեջ: Ըստ BBC-ի`տեղի ոստիկանությունն ահազանգ ստացել էր կիրակի օրը, առ այն մասին, որ բաղնիքում հոմոսեքսուալ օրգիաներ են կազմակերպվում: Մերկ տղամարդկանց քշել են փողոց: Ձերբակալվածները 4 օր կմնան կալանքի տակ, մինչև որ դատախազությունը որոշում ընդունի նրանց դեմ քրեական գործ հարուցել այլասերվածության մեղադրանքով: Դեռ նոյեմբերին 8 եգիպտոսցիներ երեքական տարվա ազատազրկման էին դատապարտվել, նույնասեռական հարսանիքի մասնակցելու համար:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում