▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական հերթական դատարկ աղմկարարությունը

"Քանի դեռ Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն, այն անընդհատ էլ փորձելու են կառավարել Ռուսաստանի նման երկրները կամ հարկադրել միանալ այնպիսի միություններին, ինչպիսին Մաքսային միությունն է"։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին Հայաստանի ՄՄ անդամակցության դեմ Երեւանում կայացած բողոքի երթի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը։ Երթն սկսվեց Ազատության հրապարակից։ «No Putin, No Cry», «Go Home Putin, You are Drunk» գրությամբ պաստառներով մասնակիցները քայլեցին դեպի նախագահի նստավայր, որտեղ պատրաստվում են ընթերցել իրենց հայտարարությունը։ Երթի մասնակիցները հայտարարեցին, որ նախատեսում էին ակցիան անցկացնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան այցի ժամանակ, սակայն երբ պարզվեց, որ Մեդվեդեւը չի գալու, որոշեցին այն անցկացնել այսօր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի ցանկության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց։ Կարելի է ենթադրել, թե Հայաստանը Շվեյցարիա է կամ էլ երևի Լյուքսեմբուրգ, գտնվում է Եվրոպայի սրտում, ունի բազմաթիվ ու բազմապիսի հնարավորություններ միջազգային քաղաքական տնտեսական ու այլ հարաբերություններ կառուցելու համար, սակայն հիմարաբար ընտրում է անդամակցությունը Մաքսային Միությանն ու իրեն էլ ավելի ամուր կապում Ռուսաստանին: Եվ երթը, և հայտարարությունը, և առհասարակ այդ ամբողջ շիլաշփոթը կարելի է համարել ուղղակի ժամանակավրեպ ու անպատեհ քաղաքական աղմկարարություն, եթե իհարկե ավելի չբացելով փակագծերը ու իրերն իրենց իսկական անուններով անվանելով ուղղակի ասենք Արևմուտքի` Հայաստանում հինգերորդ էշելոնի հերթական ակցիան ով իմանա գուցե և հերթական դրամաշնորհի ակնկալիքով: Զարմանալ պետք չէ, երբ նման ակցիաներ իրականացնում է մի քաղաքական ուժ, որը ընդգծված Արևմտյան կողմնորոշում ունի, որը հանուն իր փառքի ակնթարթի կարող է փորձել անվանարկել սեփական երկրի Ազգային Անվտանգության ծառայությանը: Չպետք է զարմանալ նաև, որ հայտարարությունն անում է մի այնպիսի անձնավորություն, ով Արևմուտքի փողերով մի քանի ամիս ապրեց ԱՄՆ-ում, իսկ հետ գալուց հետո միանգամից թանկարժեք մեքենայի տեր դարձավ ու նույնիսկ մոռացավ երեկվա իր մտերիմներին, ինչի վերաբերյալ նույնիսկ մամուլում եղան հրապարակումներ: Սակայն զարմանալի է, որ դեռ անցյալ տարի Փութինից Բադասխան ուզելու գնացող քաղաքական գործչի առաջնորդությամբ գործող քաղաքական ուժը այդքան շուտ է մոռացել թեկուզ միայն Փութինի մոտ գնալու ու վերջում, եթե ճիշտ ենք հիշում, ինչ որ մշակույթի կցորդի մոտ ընդունելության արժանացած իրենց առաջնորդի քաղաքական անադեկվատ քայլերը: Դե այդպես է բնական է: Ինչ կարիք կա զարմանալու. երեկ, երբ սահմաններն էին գնդակոծվում մարդիկ պացիֆիստական ցույց էին անում, այսօր հակառուսական: Իսկ նույն ցուցարարները բացել են արդյոք Հայաստանի քարտեզը երբևէ, տեսել են արդյոք մեր աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական դիրքը, պատկերացում կազմում են արդյոք այն միջազգային իրավիճակից որն այսօր տիրում է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում, թե ասենք թանկարժեք մեքենան էլիտար բնակարանով լրացնելու խնդիր է լուծվում: Ուղղակի ծիծաղելի է, երբ համաշխարհային մակարդակում միակ ռազմական գերհզոր տեսրության մասին հնչեցվում է նման բան այն դեպքում, երբ սեփական երկրիդ սահմանների մի մեծ հատվածը նույն երկրի զինված ուժերն են պահում: Ներողություն եմ խնդրում, որևէ մեկին անձնական վիրավորելու ցանկություն չունեմ, սակայն նման քայլը քաղաքական դատարկ աղմկարարություն է:

 

Անկախ թղթակից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին