▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին Գլխավոր դատախազության շենքում բենզին է լցրել իր վրա

Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին, դժգոհ լինելով իր շուրջը կատարվող իրավական գործընթացներից, գնացել է Գլխավոր դատախազության շենք ու պահանջել հանդիպում դատախազի հետ, հայտնում է «ԱրմԼուր»-ը։

Տեսնելով, որ իր հորդորն ու պահանջը չի կատարվում, ընդունարանում բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել, սակայն ոստիկանները կանխել են նրա գործողությունները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին