▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաշքշուկ հայ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև

Քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։

Սեդրակ Բալյանն «X»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել,այն կարող եք դիտել նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Մենք` որպես Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբաններ, խստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում:

Միջազգային փաստաբանական թիմը շարունակում է իրավական բոլոր հնարավորություններով պաշտպանել Երուսաղեմի Հայկական թաղամասի և Հայ համայնքի շահերը:
Մենք տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և Հայ համայնքի իրավունքների ու օրինական շահերի կոպիտ խախտում, որն ունի գոյաբանական նշանակություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին