▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաշքշուկ Ալաշկերտ — Միկա հանդիպման ժամանակ

Հայաստանի Բարձրագույն խմբի 9-րդ տուրում Ալաշկերտը սեփական հարկի տակ ընդունեց Միկային և հաղթեց 2-0 հաշվով:

Հանդիպման 82-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միկրոմենամարտի ժամանակ պարտվեց և հարվածեց մրցակցի ֆուտբոլիստին, որից հետո խաղադաշտում քաշքշուկ սկսվեց:

Խաղադաշտից հեռացվեցին Մալաքյանը (Ալաշկերտ) և Միկայի պահեստային դարպասապահ Արմեն Ֆիշյանը, դեղին քարտով զգուշացվեցին Հայկ Ոսկանյանը (Միկա) և Գևորգ Պողոսյանը (Միկա):

Խաղադաշտում այնպիսի լարվածություն էր, որ թիմերի գլխավոր մարզիչները և մրցավարները չէին կարողանում հանգստացնել միմյանց:

footballcity.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին