▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քառյակի միասնականությունը շատ առանձնահատուկ է

«Մենք փոխանակեցինք մեր տեսակետները սահմանադրական փոփոխությունների հարցով, արձանագրվեց, որ ամեն մեկը պետք է հարգի մյուսի տեսակետը։ Այս պարագայում տեսակետները քառյակում տարբերվում են: ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին, իսկ մնացած երեք ուժերը՝ այս կամ այն պատճառաբանություններով, նպատակահարմար չեն համարում սահմանադրական փոփոխությունների անցկացումը»- Քառյակի նիստից հետո այսօր հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Պարադոքսն այն է, որ չորս ուժերը փորձում են ցույց տալ իրենց միասնականությունը, սակայն սկզբունքային հենց առաջին հարցում դրսևորել են դիրքորոշումների տարբերություն:
Այդպես լինելու է նաև, եթե, ասենք, վաղը Քառյակի օրակարգում դրվի նախագահին կամ կառավարությանն անվստահություն հայտնելու հարց:
Մի խոսքով, Քառյակի միասնականությունը շատ առանձնահատուկ է:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին