***
Քարտեզագրողների մեքենայում ադրբեջանցիներ են եղե՞լ․ Իրավիճակը գերլարված էր Կիրանցում․ Բագրատ Սրբազանը իրավիճակը հանդարտեցնում է․ սև բերետները խելոքանում են
***
«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու, կեցցե՛ս»,– Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը: Սրբազանը հայտարարեց, որ մեքենայի մեջ նստած մարդիկ իջել են, նա հորդորեց բացել ճանապարհը դատարկ մեքենաների համար:
Կիրանցում իրավիճակը լարվել էր։ Հրմշտոց էր սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև։ Տավուշից քաղաքացիները հայտնում են, որ քարտեզագրողները ապօրինի սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները արգելափակել են մեքենայի շարժը: Ըստ որոշ կիրանցիների, չափագրողների մեքենայում եղել են ադրբեջանցիներ։
***
Տավուշից քաղաքացիները հայտնում են, որ քարտեզագրողներն ապօրինի սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները արգելափակել են մեքենայի շարժը: *** Մինչ Կիրանցում բնակիչների հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բացատրում էր, թե «Կադաստրի քարտեզները երկար տարիներ տեղաշարժվել են», զրուցողներին մոտեցավ Բագրատ Սրբազանն ու հանգիստ տոնով ասաց. «Գործընթացն է ապօրինի ու խաբեություն, վերջ: Մարդկանց մի մոլորեցրու»: «Աաաաաաա, ես ոչ մեկին էլ չեմ մոլորեցնում»,- ասաց Փաշինյանի քավորն ու խուճապահար փախավ ոստիկանների ուղեկցությամբ: «Խաչը տեսավ, փախավ»,- արձանագրեց ներկաներից մեկը: *** |
|
Ժողովրդին ուղղված` խաղաղ մնալու ու ավելորդ իրար չգրգռելու կոչով հանդես եկավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Ամբողջ գործընթացը ծայրից ծայր անօրինական է, սա տեղի է ունենում ՀՀ օրենքներին ու միջազգային օրենքներին հակառակ: 2 օրը մեկ խաբեություն է տեղի ունենում: Ասում են` այսպես պիտի լինի, հակառակն են անում: Ու դուք մինչև հիմա հա՞րց եք քննարկում: Դուք քանի՞ անգամ եք խաբվելու, քանի՞ անգամ եք ինքներդ ձեզ խաբելու: Դե ասեք` մի 50 անգամը հերի՞ք է»,- ասաց նա` դիմելով Կիրանցի գյուղացիներին: ***
|