▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանյե Ուեսթը կոչ է արել հրեաներին ներել Հիտլերին

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը կոչ է արել հրեա ժողովրդին ներել նացիստ դիկտատոր Ադոլֆ Հիտլերին։ Նրա խոսքերը հայտնում է Rolling Stone-ը։

Ծայրահեղ աջ ակտիվիստ և սյունակագիր Գևին Մաքիննեսի հետ հարցազրույցում Ուեսթը հայտարարել է, որ իր նախորդ հարցազրույցի վերաբերյալ հանրային արձագանքը «զարմանալի էր նախագահական քարոզարշավի համար»: Միաժամանակ նա ընդգծել է, որ հրեաները չպետք է դատապարտեն իր տեսակետները։ «Հրեաները չեն կարող ինձ ասել, թե ում կարող եմ սիրել և ում ոչ: Դու չես կարող քո ցավը պարտադրել բոլորին։ Այսօր հրեա ժողովուրդը պետք է ների Հիտլերին»,- ասել է կատարողը։

Ուեսթը նաև մեղադրել է հրեաներին Երրորդ ռեյխի ֆյուրերի հեղինակությունը փչացնելու մեջ, քանի որ նրանք վրդովված էին, որ «Հիտլերն իրենց վտարել էր երկրից»։ Երգիչը նաև կրկնել է իր նախկին պնդումները, որ հրեաները վերահսկում են լրատվամիջոցների մեծ մասը, ինչպես նաև բանկերը, անշարժ գույքը և առևտրի կենտրոնները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին