Դեռ 2010 թվականից լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմքի պլաստիկ վիրահատության է դիմել: Ժամանակի ընթացքում թե ռուսաստանյան, և թե միջազգային բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Պուտինի դեմքի ակնհայտ փոփոխություններն են եղել:
Դեռ 2011-ին ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդումներից մեկում համեմատվում են Պուտինի՝ ոչ վաղ անցյալում և այդ պահին արված դիմանկարները, իսկ տարբերությունն ակնհայտ է:
Տեսանյութում փաստեր են՝ տեղ գտած տարբեր հեղինակավոր լրատվամիջոցներում, որոնք ապացուցում են՝ Պուտինի դեմքը փոխվել է:
Վերջին 20 տարիների բոլոր լուսանկարները և տեսանյութերը համեմատելով՝ պարզ է դառնում, որ Պուտինի դեմքը մի քանի անգամ լուրջ փոփոխություններ է կրել, ինչը ստիպում է մտածել, որ նա կամ պլաստիկ վիրահատության է ենթարկվել, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիրահատությունը վերականգնման փուլ է ենթադրում, կամ մի քանի նմանակ ունի:
Մանրամասնեը՝ տեսանյութում.