tert.am-ի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին այսօր ներկա է եղել նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ում աղոթքով էլ սկսել է համագումարը։ Աղոթքից հետո լրագրողները սրբազանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է ամեն անգամ նա ներկա իշխող կուսակցության համագումարին։ «Օրհնում եմ»,-ասել է նա։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի համար պարբերաբար աղոթում եք, բայց կուսակցությունը այդպես էլ հաջողություն չի արձանագրում, արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանել է. «Ես աղոթում եմ նաև Ձեզ համար, նույնիսկ Ձեզ համար, որովհետև Դուք փորձում եք ինքնադրսևորվել այլոց հաշվին: Խնդիր չեք բարձրացնում, խնդիրնե՛րը վեր հանեք, բամբասանքով եք զբաղվում: Դուք չեք աղոթում ջերմեռանդորեն, եթե հավատք ունենաք կօգնի, եթե ոչ՝ չէ: Բոլոր մարդկանց համար եմ ասում»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում