Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արտակ Հովակիմյանը 2023 թ-ին ձեռք է բերել 2 նոր բնակարան Երևան քաղաքում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ըստ 2024 թ-ի ապրիլին ներկայացրած հայտարարագրի՝ բնակարաններից մեկի 23 մլն 400 հազար դրամ է, մյուսը՝ 59 մլն 600 հազար դրամ։ Նա նաև հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն, որոնցից մեկը ձեռք է բերել 2013 թ-ին, մյուսը՝ 2016 թ-ին, ինչպես նաև 2021 թ-ին ձեռք բերած հասարակական նշանակության շինությունը։ |
Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարը 2023 թ-ին ձեռք է բերել 2 նոր բնակարան Երևանում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet