▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաջություն է կիսել ձեր պատմությունը. Բարաք Օբաման աջակցել է Քիմ Քարդաշյանի սեռափոխված հորը

Արդեն տեղեկացրել էինք այն մասին, որ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ Բրյուս Ջենները, ով ներկայումս հանդես է գալիս Քեյթլին Ջեններ անվամբ, սեռափոխվելուց հետո առաջին անգամ հայտնվել էր աշխարհահռչակ «Vanity Fair» ամսագրի շապիկին:

Օրերս արդեն կին դարձած Քեյթլին իր միկրոբոլգում հետևյալ գրառումն էր կատարել.

«Ես ինձ այնքան ուրախ եմ զգում, քանի որ այսքան երկար պայքարից հետո վերջապես ապրում իմ իսկական ինքնությամբ։ Բարի գալուստ Քեյթլինի աշխարհ։ Անհամբեր սպասում եմ, որ դուք կճանաչեք նրան /ինձ»։

Տեղեկացնենք, որ այս գրառումից հետո մի շարք հայտնի մարդիկ աջակցել են Քեյթլինին: Նրանց թվում է եղել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով իր թվիթերում հետևյալ գրառումն է արել.

«Քաջություն է կիսել ձեր պատմությունը»,- գրել է Օբաման՝ կոչ անելով մարդկանց, որպեսզի նրանք էլ կիսեն իրենց կյանքի պատմությունը ԼԳՏԲ-ների իրավունքների պայքարի մասին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին