Քիչ առաջ կարդում էի ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» «բանակի հրամանատար» Իգոր Ստրելկովի (Գիրկին) հարցազրույցը:
Սլավյանսկի փլատակներ վրա սույն անձն իրեն հռչակել է Դոնեցկի «պարետ»:
Ակամայից հեշեցի 90-ականների սկզբի Հայաստանը, երբ Հայաստանն արդեն հռչակել էր իր անկախությունը, ստեղծվում էին պետական կառույցներ, բայց ինքնակոչ «սպարապետների» պակաս չկար:
ՀԱԲ-ի Վասիլյան Ռազմիկը կամ Ճայ Մայիսը գուցե մասնակից էին պատերազմական գործողություններին, բայց իրականության զգացումը կորցրած տղերք էին, որովհետև մի քանի տասնյակ հոգով իրենց բանակ էին կոչում, իրենք իրենց կոչումներ տալիս, պաշտոնի նշանակում ու հանում:
... Երբ բուն պատերազմը սկսվեց, ՀԱԲ-ի ինքնակոչների կեսն արդեն բանտում էր, «բանակն» էլ տարալուծվել էր իրական ինքնապաշտպանական ջոկատներում:
Գիրկինն երևի հայկական իրականությանն անտեղյակ է, ու քանի ձախողվում է, այնքան ավելացնում է իր «պաշտոնները»...