▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քահանան լիովին իրավունք ունի իր հոտի համար ցանկացած կոչով ու քարոզով հանդես գալ, որը դեմ չէ օրենքներին

Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Երեկվանից հայկական ֆեյսբուքը մոլեգնում է Հայր Միքայելի վերջերս արտահայտած մտքերի թեմայով (էն ամուսնանալուց առաջ համբուրվելու արգելքի հետ կապված)։
Ինչ մեղքս թաքցնեմ, չեմ լսել այդ քարոզը։


Դե, հասկանում եք, Ամանոր, հյուրեր, ընկերների հետ անցկացրած հաճելի ժամեր։ Մի խոսքով, ինչպես ամբողջ անցնող տարին (ու կյանքը), տրվել եմ աշխարհիկ բարիքներին ու հոգևորով առանձնապես հետաքրքրվում եմ՝ զուտ մասնագիտական պահանջմունքներից ելնելով։
Հիմա, իմ կողմից շատ հարգված հոգևորականը (ի դեպ, կարող ես չլինել եկեղեցու ակտիվ հետևորդ, բայց կարող ես հարգել հոգևորականին, տենց էլ ա պատահում, ասեմ՝ իմանաք), ով ՀԱԵ կուսակրոն քահանա է, ավելին՝ Վարդապետ է ու Տաթևի վանահայրը, իր վիդեո֊քարոզում դիմել է եկեղեցու հետևորդ երիտասարդներին՝ տալով ինչ֊ինչ պատգամներ։
Ի դեպ, շեշտում եմ՝ եկեղեցու հետևորդ երիտասարդներին, այո՛, քանի որ Հայր Միքայելի պատգամը ՉԻ կարող ուղղված լինել ինձ, քեզ ու նրան, ովքեր ՀԱԵ հետևորդներ չեն, կամ թե առհասարակ հավատացյալ չեն, մի պարզ պատճառով, քանի որ ՄԵՆՔ եկեղեցու հետևորդներ ՉԵՆՔ։ Իսկ ինքը քարոզում է իր եկեղեցու հետևորդների համար, ու ԼԱՎ է անում։
Մի տեսակ տաֆտալոգիա ստացվեց, բայց դե ի՞նչ անեմ, եթե էս պարզ դրույթները չհասկացող մարդիկ կան։
Ու ես մի բան չեմ հասկանում, էդ "բոցերը", շուլուխները, քննադատությունները, բողոքներն ու հիստերիան որ բարձրացրել եք, հարգելի՛ աթեիստներ, անհավատներ, "պռադվինուտիներ", կոսմոպոլիտ֊լիբեռալներ, ակվալանգիստ֊լեռնադահուկորդներ և այլ տարատեսակ ՀՀ հպարտագույն քաղաքացիներ, ասենք ձեր ի՞նչ գործ, թե տվյալ հոգևորականն ինչ է քարոզում իր հոտին։ Ձեզ մի՞թե միևնույն չէ, թե նա ինչ է ասում, չէ՞ որ դա ձեզ չի վերաբերում, դուք ի՞նչ կապ ունեք այդ ամենի հետ։
Ինչի՞ նույն ակտիվությամբ չեք քննարկում ասենք որևէ կաթոլիկ կամ բողոքական քահանայի քարոզներ ու կոչեր, կամ ինչի՞ չեք ֆեյսբուքներում պտտեցնում Կյանքի խոսքական ու Եհովայի վկայական առաջնորդների կոչերն ու քարոզները, չէ լուրջ, ինչի՞։
Է որովհետև դա ձեզ չի վերաբերում, դուք դրա հետ կապ չունեք, չէ՞։
Դե բա նույնն էլ էս դեպքն ա։
Իսկ եթե կպնդեք, թե ՀԱԵ֊ն ուրիշ է, մերն է, ազգայինն է և այլն, և այլն, այ էդտեղ կբռնվեք "լատենտ հավատացյալության" հոդվածով։

Եվ ամփոփելով ասելիքս՝ վերահաստատում եմ այն կարծիքս, որ ՀԱԵ քահանան լիովին իրավունք ունի՝ իր հոտի համար ցանկացած կոչով ու քարոզով հանդես գալու, որը դեմ չէ մեր պետության օրենքներին ու սահմանադրությանը, անգամ կարա պահանջի, որ բոլոր տղամարդիկ պարտադիր լողանան ու հետևեն իրենց հիգիենային, իսկ կանայք էլ հետևեն տղամարդկանց օրինակին։
Օ՞ք, ջանուլьներ։
Այսքանը։
Ադիոս։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին