▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փշալարերի մեջ արգելափակված քոթոթին թմրեցրել են ու տեղափոխել անվտանգ տարածք

Օգոստոսի 28-ին` ժամը 06:21-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում քոթոթն արգելափակվել է փշալարերի մեջ. քոթոթին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին թմրեցրել են քոթոթին և տեղափոխել անվտանգ տարածք:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին