▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պսակը` Սուրբ Գայանեում, «զագսը»` իտալական զբոսայգում, հարսանիքը` «Օջախ»-ում

Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում այսօր տեղի է ունեցել դերասան Աշոտ Ղազարյանի որդու` Արմանի և ոստիկանության Լոռու բաժանմունքի պետ Արտակ Կարապետյանի դստեր` Տաթևիկի պսակադրության արարողությունը: Նշենք, որ Արտակ Կարապետյանը Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի եղբայրն է, իսկ Արման Ղազարյանն աշխատում է Հայաստանի նախագահի աշխատակազմում: Ըստ նախնական տեղեկությունների` «Օջախ» ռեստորանային համալիրում կայանալիք հարսանեկան միջոցառմանը մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը, որից հետո  մեկնելու է  Արցախ, որտեղ էլ անցկացնելու է հանգստյան օրերը, իսկ երկուշաբթի էլ նշելու է իր ծննդյան 60-ամյակը: Կրկին ըստ նախնական տեղեկությունների` հարսանյաց արարողության հանդիսավարները լինելու են Նազենի Հովհաննիսյանն ու Հրանտ Թոխատյանը: Նշենք, որ Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունից հետո` Երևանի իտալական այգում տեղի է ունեցել նորապսակների զագսի փաստաթղթերի ստորագրության արարողությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին