Երիտասարդ երգիչ Պրոխոր Շալյապինի 55-ամյա կինը՝ կին-գործարար Լարիսա Կոպենկինան, կարծես թե որոշել է գերազանցել սկանդալային Անաստասիա Վոլոչկովային:
Վիետնամում ամուսնական ճանապարհորդության ընթացքում ցեխային վաննաներ ընդունելիս Լարիսայի կիսամերկ ֆոտոսեսիան երիտասարդ ամուսնու հետ սպառնում է Վոլոչկովայի ձեռքից խլել վերջինիս 1 տարի առաջ համացանցը պայթեցրած Մալդիվում կատարած հայտնի մերկ լուսանկարների դափնիները:
Նորապսակներ Շալյապինն ու Կոպենկինան, ովքեր բոլորին զարմացրեցին դեկտեմբերին կայացած իրենց հարսանիքով, այնուհետև հայտարարությամբ, որ Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի օրինակով պատրաստվում են երեխաներ ունենալ, այժմ մեկնել են Վիետնամ և հանգստանում են ծովի ափին:
Զույգը պլանավորում է Մոսկվա վերադառնալ միայն փետրվարին: