Երևանում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի «Իրիկնային» անվանումով տեսահոլովակի պրեմիերան:
Պետք է անկեղծ լինեմ ու նշեմ , որ վերջին մի քանի տարում ոչ մի տեսահոլովակի շնորհանդեսի ներկա չէին եղել շոու բիզնեսը ներկայացնող այդքան հայտնի դեմքեր ՝ Արման Հովհաննիսյան , Սոֆի Մխեյան , Արամե, Ռազմիկ Ամյան , Նունե Եսայան, Ավո Խալաթյան , Լուիզա Ներսիսյան և Արզաս Ոսկանյան և այլոք: Ուրախալի փաստ՝ Կամոն մեծ հարգանք ու սեր է վայելում իր արվեստագետ ընկերների և ժողովրդի կողմից: Միջոցառման ժամանակ ներկայացվել է տեսահոլովակի նկարահանման ընթացքը, ներառյալ այն մարդկանց ովքեր կապ են ունեցել աշխատանքի հետ: Երգի հեղինակն է Արմեն Ալեքսանյանը , ռեժիսորը Արման Գևորգյանը: Սյուժեն ներկայացնում է փոքրիկ պատմություն , կարելի է ասել փրկված կյանքի պատմություն ՝ մանկատնից հեռացած երեխա , որը պատահաբար հանդիպում է ամուսնական զույգի , որոնք փափագում էին զավակ ունենալ: Դերասաններ Արմեն Մարգարյանը և Ֆրիդա Յորքը հրաշալի ներկայացնում էին բոլորիս հոգեհարազատ ապրումներ: Մինչ տեսահոլովակի պրեմիերան համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, որոնք նվագակցել էին դուդուկահարին, հայտնեցին իրենց կարծիքը ստեղծագործության վերաբերյալ:
Հեղինակ`Լուսինե Արշակյան