Բրիտանական Daily Mail լրատվամիջոցն անդրադարձել է Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից արջերի ազատ արձակման պատմությանն ու նրանց պահելու պայմաններին:
«Փրկություն հայկական դժոխային կենդանաբանական այգուց». այսպես է որակել պարբերականը արջերի ազատ արձակման պատմությունը: Լրատվամիջոցը ներկայացրել է նաև համապատասխան տեսանյութ տեսանյութը՝ նշելով, որ դա այն պահն է, երբ կենդանիներին տարիների ընթացքում առաջին անգամ ազատ են արձակում վանդակից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես են աշխատակիցներն ազատում փոքրիկ վանդակներում պահվող կենդանիներին: Ըստ աշխատակիցների, առաջին արջը պետք է լիներ 5-6 տարեկան, սակայն, պարզվում է, որ կենդանին ավելի մեծ է, պարզապես փոքր է երեւում:
«Կենդանու վատ սնվելն է թերեւս պատճառը, որ փոքր է երեւում»,- գրում է բրիտանական պարբերականը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են 5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, 1 եղնիկ, 2 սիրամարգ և այլ հավազգիներ։
Կարդացեք նաև` Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտուց կենդանիներին տեղափոխում են. վագրը հյուծված է