▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկենք 1-ամյա Արտյոմ Ոսկանյանին

Երեկ Forums.am-ին են դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն փողոցի, 82 շենքի, բնակարան 27-ի բնակիչներ' ամուսիններ Դիաննա Սիմոնյանը և Արմեն Ոսկանյանը: Նրանց 1 ամյա երեխայի՝ Արտյոմ Ոսկանյանի առողջությունը վտանգի տակ է: Փոքրիկ Արտյոմի մայրը՝ Դ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ մոտ տաս օր է, ինչ երեխայի մոտ նկատվել է թուլություն և ճնշման բարձրացում: Ապա 1-ամյա Արտյոմի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի 3-րդ փորոքի ուռուցք 5,4 X 6,2 X 5,3 սմ. չափսի: Ծնողների փոխանցմամբ. «Բժիշկներն ասել են, որ Հայաստանում նման վիրահատության հնարավորություն չկա: Եվ եթե անգամ այստեղ այդ վիրահատությունը կատարեն, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ երեխան կապրի: Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում, իսկ վիրահատության նախնական գումարը կկազմի մոտ 40 000 եվրո, որի հնարավորությունը մենք չունենք: Մեր րոպեները հաշված են, մեր բալիկը ընդամենը երկու շաբաթվա կյանք ունի, մենք խուճապի մեջ ենք, ու չգիտենք ինչ անենք: Խնդրանքով դիմում ենք բոլորին»

Տեղեկացնենք որ, փոքրիկ Արտյոմի կյանքը փրկելու համար բացվել է հաշվեհամար ՎՏԲ – Հայաստան բանկի Հրազդան մ/ճ-ում:

ՀՀ դրամ-16025080099400
ԱՄՆ դոլար-16025080099401
Եվրո -16025080099402

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին