Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը` «Girls»: Երկար ժամանակ անց երգչուհին առաջին անգամ ներկայացել է R&B ոճով: Որպես ստեղծագործության պրոդյուսեր հանդես է եկել DJ Mustard-ը, ով հայտնի է Մայլի Սայրուսի և Will.i.am-ի «Feeling Myself» երգից:
Տեղեկացնենք, որ առաջիկա օրերին տեղի կունենա երգչուհու «Same Girl» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի պրեմիերան: