aravot.am-ը գրում է, որ ոստիկանությունից ազատ է արձակվել Աֆրիկյանների տան առջեւի պարսպին իր բողոքն արտահայտելու փորձի համար բերման ենթարկված ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը՝ սոցցանցերում հայտնի Նավակ Ճոճողը:
«Չհասցրեցի գրառումս անել, ոստիկանները եկան, տարան ոստիկանության բաժին, բացատրություն եմ տվել մի բանի համար, որը գրեթե չեմ էլ կատարել: Ոստիկանությունը հիմա պետք է ապրանքագիտական փորձաքննություն նշանակի, որ իմանան ինչ չափի վնաս եմ կատարել եւ պարզեն, թե որ օրենսգրքի հոդվածով են պատասխանատվության ենթարկելու».-ասել է
Ոստիկանությունից էլ դուրս գալիս ՊՊԾ պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Գեւորգյանը ակտիվիստին իր սպառնալիքներն է փոխանցել՝ ուրիշի սեփականությանը չկպնեք, թե չէ պատժվելու եք օրենքով:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում