▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ գնդում անհետացած միլիոններից եւս երկուսը հայտնաբերվել է․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ սկսվեց նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դատաքննությունը: Սակայն դատական նիստը դեռ չսկսված՝ ավարտվեց. «Սասնա ծռերի» անդամներից ոչ մեկը դատավորի գալու ժամանակ ոտքի չկանգնեց՝ հայտարարելով, որ չեն ցանկանում ենթարկվել դատարանին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ դատարանում լռություն եւ կարգուկանոն պահպանելու կոչերն էլ վերածվեցին վիճաբանության, եւ նիստն ընդմիջվեց: 

Այս քրեական գործի զարմանալի դրվագներից մեկն էլ «Սասնա ծռերի» չորս անդամներին՝ Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքն է: Բանն այն է, որ մինչեւ հիմա պաշտոնապես հայտնաբերվել է մեղսագրվող գումարից 300 հազար դրամը՝ Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները հափշտակված գումարի եւս որոշ հատված են հայտնաբերել՝ 2 միլիոն դրամ, խմբի անդամներից Սեդրակ Նազարյանի մոտ: Իսկ թե ուր է մնացած գումարը դեռեւս պարզ չէ. իրավապահներն այդպես էլ չեն խոսում այդ մասին: Ու չենք զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ իրականում 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքը շինծու է՝ քաղաքական վրեժխնդրության հետեւանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին