▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխոստիկանապետի սպանության գործով պետք է հարցաքննվի նաև Արմեն Երիցյանը. «ՉԻ»

««ՉԻ» տեղեկություններով՝ Հայաստանի փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության դեպքով ԱԱԾ-ում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նոր զարգացումներ են սպասվում։

Այդ գործում մշտապես շոշափվել են Ալիկ Սարգսյանի, Կարեն Բաբակեխյանի, Արթուր Մարգարյանի անունները, սակայն շատ հնարավոր է՝ այդ շրջանակը ընդարձակվի։ Բանն այն է, որ Մհերյանի սպանության ժամանակ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը եղել է 6-րդ վարչության պետը (ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության)։

Սակայն տարօրինակ կերպով ևս այս գործից սպրդել է, ոչ մեկը երբեք չի հիշել նրա մասին և չի կանչել հարցաքննության, մինչդեռ 6-րդ վարչության պետը ասելիք պետք է ունենար այս աղմկահարույց սպանության մասին, իսկ քննություն իրականացնողն էլ չպետք է շրջանցեր այդ կարևոր պաշտոնյայի ցուցմունքը։

Փորձեցինք Մհերյանի հորից՝ Պետրոս Մհերյանից ճշտել, թև ինչ փուլում է ԱԱԾ– ում հարուցված գործի քննությունը, ում են հարցաքննել։


Անդրադառնալով   փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին հարցաքննության չկանչելու հանգամանքին, Պետրոս Մհերյանը նշեց. «Եթե հարցաքննեն, ոչ միայն Հունան Պողոսյանին պետք է հարցաքննեն. այլև խմբի ղեկավար Արմեն Երիցյանին և մյուսներին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին