Փող աշխատող տղերքը, որոնք միասնաբար պնդում են, թե վարչախումբն ինչ կապ ունի Արմեն Գրիգորյանի սպանության կամ մահվան հետ, մոռանալով կամ չմոռանալով, որ Արմենն իրենց ընկերն է, հաստատ չէին ցանկանա, որ իրենց անհիմն կամ հիմնավոր մեղադրանքով ձերբակալեն, արժանապատվությունը ստորացնելով բերման ենթարկեն, կալանավորեն, արգելեն անգամ տեսակցությունը ու դատարանի դահլիճում...
Այս մասին գրել է Գեղամ Նազարյանը։
«Կարեն Գազարեւիչ քո փողերը Արմենի տղերքին պետք չեն։ Դու ու քո նման շատ, այսպես կոչված, ընկերներ, անգամ չպահանջեցիք վերացնել կալանքը։ Կարեն Գազարուիչ, քաղաքական տարբեր հայացքներ ի՞նչ կապ ունեն մարդ լինելու կամ չլինելու հետ։
Ի՞նչ կապ ունի կիսում էիր կամ կիսում էիք Արմենի հայացքները։ Մարդ կարո՞ղ էիք լինել։ Այդ փողը այն աշխարհ գնալուց ի՞նչ եք անելու, որ այն կորցնելուց վախենում եք ձեր ընկերոջը պաշտպանել անգամ նրա մահից հետո։ Ես ձեր տեսակին երբեք չեմ հասկանա։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն Հայաստանին»։