▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փող տվեք, կայֆ ստացեք․ տիկտոկեր աղջիկը Ոստիկանության բաժնի մոտից տեսանյութ է հրապարակել

Տիկտոկյան օգտատերերից Շուշան անունով մի աղջիկ իր էջում օրերս տեսանյութեր է հրապարակել, որտեղ նշում է, որ վաճառում է դեղահաբեր, որոնց օգտագործումը հաճույք է պատճառում։

ՕրագիրՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Նա հորդորում է իրեն գտնել տելեգրամյան հարթակում դեղերը ձեռք բերելու համար։ Տեսանյութը նա վերնագրել է այսպես՝ «Փող տվեք,կայֆ ստացեք․․․»։

«Ես իմ թանգ դեղերը ծախում եմ, որոնք ոչ ոք չի կարող ձեռք բերել առանց ռեցեպտ։ Տելեգրամով գտեք ինձ, գրեք, կայֆ ստացեք»,- հայտարարում է օգտատերը։

Մեկ այլ տեսանյութում էլ նույն օգտատերը ոստիկանության շենքի դիմաց հայտարարում է, որ «վախենալու բան չունի» և կրկին խոսում է թմրամիջոցներից․

«Հենց քաղմասի դեմն էլ վիդեո եմ նկարում, որովհետև ես ստեղ վախենալու բան չունեմ։ Իմ հերը քիմիկ ա, ես շատ լավ գիտեմ, որ պլանը բնական բույս ա, իսկ ձեր կրիստալ, հերոյին ժեխերը, սաղ քիմիա ա։ Սկսենք բնականից։»,-ասում է տիկտոկյան օգտատերը։

Ուշագրավ է, որ ՆԳՆ-ն հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի, սակայն իր իսկ աչքի առաջ կատարվողին չի կարողանում համարժեք պատասխան տալ։ Համենայն դեպս դա է փաստում օգտատիրոջ վարքագիծը նաև Ոստիկանության բաժանմունքի դիմաց»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին