Երբ այս կամ այն ոլորտի պետական կառույցները ինչ-որ համաձայնագրեր են կնքում Եվրամիության երկրների հետ ու դա լայնորեն լուսաբանում թիվիներով` չգիտեմ խնդամ թե լամ… Սրանք հաստատ չեն ջոկում, որ եթե մտան եվրասիական միություն` վերջ, արևմուտքի հետ իրենց կայֆերը` պետության հաշվին գնալ-ֆռռալով, միանգամից կարգելվեն:
Սրանք երևի չեն հասկանում, որ իրենց «և..և»-ը մինչև եվրասիականի անդամ դառնալն է: Սրանց կարծիքով Պուտինը երևի պիտի հանգիստ նայի` թե ոնց են սրանք իր թշնամիների հետ սիլի-բիլի անում… Իսկ որ Պուտինը համարյա թե ողջ արևմուտքն է իրեն թշնամի համարում` սրանք դա էլ մինչև հիմա չեն հասկացել…