ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում է շնորհել իլյուզիոնիստ և հեռուստահաղորդավար Հմայակ Հակոբյանին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։
Հակոբյանը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում՝ հայտնի աճպարար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանի ընտանիքում։ Նա 1980-ական թթ եղել է «Утренняя почта» երաժշտական հեռուստատեսային հաղորդաշարի հաղորդավար և համահեղինակ, նկարահանվել է «Զարթուցիչ» հեռուստանախագծում, 1996-2001 թվականներին վարել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում և հեռուստասերիալներում: