Էներգիայով լեցուն. կյանքը, մարդկանց սիրող Ալեքսանդր Բոգդանովիչը` Վալերի Լեոնտևի որդին, Asekose.am-ի լրագրողի հետ զրույցում պատմել է իր երգարվեստի, հայտնի հայրիկի, Պուգաչովայի կոտլետների և բազմաթիվ այլ թեմաների մասին:
-Ալեքսանդր, Վալերի Լեոնտևի պես հայր ունենալն պարտավորեցնո՞ղ է:
-Իհարկե, չէ՞ որ պետք է արժանի լինես նրա զավակը կոչվելուն: Բացի դրանից շատերը, հատկապես` Վալերի Յակովլևիչի երկրպագուհիները նախանձում են ինձ, քանի որ տարիներ շարունակ երազում էին նրանից որդի ունենալ: Խենթ երկրպագուհիները Վալերի Յակովլևիչին նույնիսկ առաջարկում էին հիվանդանոց գնալ և հանձնել իր սերմնահեղուկը:
-Իսկ ինչպե՞ս էր Ձեր մորը հաջողվել գրավել նրան:
-Մայրս օպերային երգչուհի էր և պատահական հանդիպել էր Վալերի Յակովլևիչին Մոսկվայում հյուրախաղերի ժամանակ:
-Ձեր հոր մասին խոսում եք բավականին պաշտոնական, ավելին` հանրությանը չեք ներկայանում «Լեոնտև» ազգանունով, ինչու՞:
-Մեր հարաբերությունները պաշտոնական չեն, 20 տարի աշխատել եմ հորս հետ: Թեև կրում եմ նրա ազգանունը, սակայն չցանկացա ներկայանալ «Լեոնտև» ազգանունով, որովհետև հասկանում էի, որ նման երկրորդ լեգենդ չի կարող լինել և ես չեմ կարող գերազանցել նրան:
-Իսկ ինչո՞վ եք զբաղվում:
-Երգում եմ սիրո և կանանց մասին, ինչպես նաև նկարահանվում եմ ֆիլմերում: Դեռևս ինձ կարող եք տեսնել միայն էպիզոդիկ դերերում: Թեև իմ արտաքինով, երբ հայտնվում եմ տեսախցիկների առաջ միանգամից դառնում եմ գլխավոր հերոս: Վերջերս նկարահանվել եմ Ֆյոդոր Բոնդարչուկի և Ռենատ Դովլատովի ֆիլմերում: Որպես կանոն հանդես եմ գալիս օլիգարխների կերպարներում:
-Դուք Ձեզ ավելի շատ երգի՞չ, թե՞ դերասան եք համարում:
-Ես առաջին հերթին երգիչ եմ:
-Այդ դեպքում ինչու՞ Ձեզ չենք տեսնում մեծ բեմերում:
-Որովհետև ես չեմ կարող մրցակցել երիտասարդ երգիչ-երգչուհիների հետ: Եվ դա պայմանավորված է այն բանով, որ չունեմ պրոդյուսերական աջակցություն և գումար: Իսկ ավելի տարիքով արտիստներից, օրինակ` Լոլիտան, հաջող ամուսնացել է, նույն Ֆիլիպ Կիրկորովը համերգների սակավության պատճառով, գումար է աշխատում ֆիլմերում նկարահանվելով:
-Սակայն եկեք չմոռանանք, որ Դուք էլ նշանավոր հայր ունեք, ում հետ կարող եք հանդես գալ զուգերգով:
-Հայրս զուգերգով հանդես գալու վերաբերյալ ասում է, որ վաղ է, պետք է դեռ արժանանամ հանդիսատեսի սիրուն:
-Ստացվու՞մ է, որ նա Ձեր առաջմղման հարցում չի աջակցում Ձեզ:
-Նա թույլ է տալիս կատարել իր երգերը, տրամադրում է ձայնագրման անվճար ստուդիաներ:
-Իսկ ինչպիսի՞նն են Ձեր և Լեոնտևի ներկայիս հարաբերությունները:
-Ժամանակին ավելի լավն էին, քան հիմա: Մեկ տարի առաջ հորս բնակարանը կողոպտել էին: Նա կասկածում էր, որ ես այդ ամենի հետ կապ ունեմ, թեև հետագայում ինձնից ներողություն խնդրեց, սակայն նստվածքը մնաց:
-Ձեր հայրը հայտնի է նաև իր աստղային ընկերներով: Դուք ի՞նչ հարաբերություններ ունեք ռուսական շոու-բիզնեսի աստղերի հետ:
Ես շատ լավ հարաբերություններ ունեմ հորս գործընկերներից Ալլա Պուգաչովայի, Իրինա Պոնորովսկայայի, Լոլիտայի, Իրինա Ալեգրովայի հետ: Ի դեպ, Ալլա Պուգաչովան հրաշալի տնային տնտեսուհի է: Նա հիանալի կոտլետներ է պատրաստել իմ և հորս համար:
-Որքան տեղյակ եմ Հայաստանում եք փակ երեկույթներին մասնակցելու նպատակով, այդպե՞ս է:
- Այո, մասնակցել եմ ամանորյա փակ երեկույթների, որոնցից մեկի ժամանակ ոչ միայն երգել, այլև` հանդես եմ եկել Ձմեռ պապիկի կերպարով:
Սակայն առաջին անգամ Հայաստանում եղել եք 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ի՞նչը Ձեզ ստիպեց այն ժամանակ գալ Հայաստան:
-Այդ շրջանում աշխատում էի ռեստորաններից մեկում և բավական մեծ պաշտոն էի զբաղեցնում, ուղղակի սրտիս թելադրանքով, որոշեցի գալ և օգնել: Չմոռանանք, որ այն տարիներին ամեն ինչ այլ էր, բոլորն անկախ ազգությունից ընկերություն էին անում:
Ներկայացվող տեսանյութերից մեկում Ալեքսանդր Բոգդանովիչը կատարում է
72157639645680765