▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը։

 

 

 

 

 

 

Խորհրդարանն այդ բանաձեւով հայտարարել է՝ «Այս հիշատակի տուրքը դաս է մեր ժամանակների համար, քանզի համաշխարհային մասշտաբի հասնող ազգայնականության, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության ներկայիս մակարդակի առկայության պարագայում անհրաժեշտ է հիշել անցայլի անդունդները։

 

 

 

 

 

 

Այսպիսով, Հանրապետության Ասամբլիան լիագումար նիստի ընթացքում իր կարեկցանքն է հայտնում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերին՝ պահպանելով հիշողությունը, որպես ժողովուրդների հաշտեցման եւ մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարեւոր տարր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին