▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փոքրիկնե՛ր, դեռ կհանդիպենք». Առուշ Առուշանյանը՝ իրեն քննադատողներին

«Փոքրիկնե՛ր, դեռ կհանդիպենք». Առուշ Առուշանյանը՝ իրեն քննադատողներին

***

Դատարանն այսօր քննում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատազրկելու՝ պրոբացիայի պահանջը։
Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Առուշանյանը հաստատեց իր կարծիքը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական հետապնդում չէ։ Հարցին, թե նրա աջակիցներն այլ կարծիքի են, համարում են, որ կատարվողը քաղաքական հետապնդում է, Առուշանյանը պատասխանեց․ «Ես իմ աջակիցներին խնդրում եմ՝ տենց հուզական ֆոնի մեջ չմտնեն, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ քաղաքական խնդիրներ տեսնեմ։ Շատերի համար ցանկալի է, որ էդ ֆորմատով ներկայացնեն։ Իմ պայքարը երբեք քաղաքական չի եղել, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ պայքարը եղել է միայն Արցախի համար։ Հիմա իմ գործը նա է, որ Գորիսը շենանա, ինչը ստացվում է։ Եթե իմ հանդեպ որևէ քաղաքական տրամադրվածություն լիներ, ապա ամեն ինչ կանեին, որ Գորիսում, օրինակ, ծրագրեր չիրականացվեին։ Սակայն որևէ բացասական տրամադրվածություն Գորիսի հանդեպ չի եղել, հակառակը, մեր բոլոր ծրագրերն ընդունվել են, ողջունվել են, փորձել են օգնել»,- ասաց Առուշանյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում կարծիքներին, թե Փաշինյանի առաջ «կոտրվել է», Առուշանյանը պատասխանեց․ «Փորձում եք ինձ տանել էմոցիոնալ դա՞շտ. ով նման հայտարարություն է արել, ասեք՝ կհանդիպենք, փոքրիկնե՛ր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին