Համացանցում հայտնվել է տեսանյութ` նվիրված ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանին:
Աղբյուրը` Բոլորս կողքիդ ենք Կարեն ջան ֆեյսբուքյան էջից
Հիշեցնենք, որ «Թատրոն 32»-ի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Եզրագծից այն կողմ» սերիալում Մարատի կերպարը մարմնավորած Կարեն Մկրտչյանի` անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկված լինելուց հետո նրա առողջական վիճակի բարելավում չի նկատվում. Կարենն այժմ անվասայլակով է և չի տեղաշարժվում:
Հիշեցնենք նաև, որ մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու բարեգործական համերգ՝ սիրված երգիչ երգչուհիների մասնակցությամբ: Համերգի ողջ հասույթը սիրով և ի սրտե փոխանցվելու է սիրված դերասան Կարեն Մկրտչյանի առողջական վիճակը բարելավելու նպատակով UNIBANK-ում բացված հետևյալ հաշվեհամարին 24100265048901 դրամ:
Օրեր առաջ դերասան Կարեն Մկրտչյանը` բուժման նպատակով մտերիմ ընկերոջ դերասան` Վարդան Արզումանյանի հետ մեկնել է Գերմանիա: Արդեն տեղեկացրել էինք. որ Կարենին ապաքինվելու համար 80 հազար եվրո է հարկավոր, ինչի համար էլ տևական ժամանակ է, ինչ դրամահավաք է իրականացվում:
Թեև Կարենի խնդրանքով դադարեցվել են փողոցային դրամահավաքները, սակայն դրամահավաքի մյուս տեսակները շարունակվում են:
Միայն Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին:Արժեքը 500 դրամ: