Փոքրիկ Անուլը ծնվել է լիովին առողջ։ Առաջին անգամ ծնողները բժիշկներին են դիմել պիլորոսպազմի պատճառով։
Անհասկանալի բուժումների հետևանքով փոքրիկը պարբերաբար ցնցումներ է ունենում, որոնց արդյունքում թթվածնային կախում ունի, իսկ վերջերս նրա ուղեղում օջախ է հայտնաբերվել։ Բուժումը Հայաստանում չի կարող իրականացվել։ Այն իրականացվում է Գերմանիայում և կապված է մեծ գումարների հետ։ Անգամ չնչին օգնությունը կարևոր է։
Նշենք, որ այս պահին փոքրիկը հիվանդանոցում է:
Երեխային օգնելու համար կարող եք զանգարարել նրա մայրիկին՝ Արաքսին հետևյալ հեռախոսահամարով՝ 044363530:
Ստորև ներկայացված են հաշվեհամարները, որոնց կարող եք գումար փոխանցել.