▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը պարբերաբար նաև այլ երեխաների է ծեծել

Փոքր Վեդիի մանկապարտեզում ծեծված երեխայի` Արմենի հայրը` Հովիկ Բաբայանը, հավաստիացնում է` ծեծող դաստիարակը նախկինում էլ է ծեծել այլ երեխաների, բողոքներ են ներկայացրել անգամ գյուղապետարան, բայց ոչ ոք չի հավատացել, ապացույցներ չեն ունեցել: Նա «Լուրեր»-ի հետ զրույցում պատմեց, որ Արցախից եկած մի ընտանիք ստիպված իր երեխային հանել է մանկապարտեզից, քանի որ նույն դաստիարակը պարբերաբար ծեծելիս է եղել իրենց երեխային, իսկ գյուղապետը նրանց բողոքներն անտեսել է:
Հարցին, թե ինչու բողոք չի ներկայացրել, տուժած երեխայի հայրը ասաց` երկու քարի արանքում է: «Համագյուղացի մարդիկ ենք, նրա ամուսնու հետ ես հաց եմ կերել, ես էդ մարդը չեմ, միևնույն է, նա էլ չի աշխատելու մանկապարտեզում»,- արդարացավ նա:

Առավել մանրամասն` հարցազրույցում:

***

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որևէ մեկը կզարմանա՞, եթե այդ վեդեցի նիկոլական դաստիարակին նշանակեն գիտության, կրթության, մշակույթի ու հատկապես սպորտի նախարար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին