▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքր ժամանակվանից որոշե՞լ եք մեծանալ ու մարդասպա՞ն ու մարդ ծեծող դառնալ. Արմո

Երգիչ Արմոն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով համացանցում կրկին տարածված տեսանյութին, որ երեք տարվա վաղեմություն ունի և ներկայացնում է բանակում տիրող անընդունելի բարքերը,   հետևյալ գրառումն է արել.

«Ու ուզում եք, որ պատերազմ չլինի՞:  Ոնց եք ձեզ պահում ձեր երկրում, ոնց կարող է  հայը հային այդպես վերաբերվի, ու, ընդհանրապես, ինչ է կատարվում «չաստերում», ոնց կարող է  սպան կամ զինվորը զինվորին ծեծի: 

Դրա համար էլ երկրի թշնամին առիթավորվում է: Ամեն  մեկին էլ  մի մայր է ծնել, ամեն անգամ ծեծելով ինչ-որ մեկին, դու գիտես ի՞նչ ցավ է դա ծնողի համար:

Ո՞նց եք վերաբերվում իրար նկատմամբ, ինչու՞ եք չարությամբ լցված մեկդ մյուսի նկատմամբ,  այդ ծեծողը չի մտածում, որ մի օր էլ իր երեխան կարող է հայտնվի այդ  վիճակում:

Փոքր ժամանակվանից որոշե՞լ եք, որ մեծանաք ու մարդասպան կամ մարդ ծեծող դառնաք: Լավ բան անելը մոռացե՞լ եք արդեն: Բոլորս էլ մարդ ենք, 18 տարեկան զինվորն իր տնից հեռու ծառայում է,  ու իր ծնողը լացով քնում է,  ու ծնողի աչքից հեռու այդ ձևով եք վերաբերվու՞մ հայ զինվորին: Ու որ հանկարծ մի զինվորի կորուստ ենք ունենում, խառնվում եք իրար:

Ուրեմն իմացի, ամեն անգամ, երբ ձեռք ես բարձրացնում ինչ-որ մեկի վրա, քո ընտանիքից է դուրս գալու դա, դժբախտանալու ես, կորուստ ես ունենալու, իմացի մի շատ կարևոր բան` Աստված ամեն ինչ տեսնում է, ով ուզում ես եղիր երկրի վրա,  մեկ է, մեռնելու ես ու պատասխան ես տալու արածներիդ համար. ոչ քո պաշտոնը, ոչ հարստությունը ու ոչ մեկ չի կարող քեզ փրկել, ով ուզում ես եղիր:

Ես դա ինձնից չեմ ասում, դա Աստված է ասում:

Եթե մտածում ես  Աստված չկա կամ եթե կա էլ, կարաս (կրուտիտ) անես, սխալվում ես, ոչ մի բան չես կարող անել…

Հետո, որ հայտնվես  Աստծո առաջ, կհիշես գրածս, որ ես քեզ զգուշացրել էի»:

Հիշեցնենք, որ  վաղը ASEKOSE.amPop ART հաղորդման հյուրն է  լինելու երգիչ Արմոն: Այն կարող եք դիտել նաև Լայմ TV-ով` 14:30-ին: Կրկնությունը` երեքշաբթի  15:55-ին, շաբաթ 16:45-ին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին