▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոպոկն ու պնդուկը արդեն դատողություններ են անում...ավելի լավ է մի ամուսնացեք, որ քոքներդ կտրվի

«Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները». Ինգա եւ Անուշ Արշակյաններ

Եւ այս երկու թթվի քարը 2009թ. իմ երկիրն էին ներկայացնում, իսկ ես Անգլիայից իմ կուրսընկերներին համոզում էի տոլմա փաթթող /իսկեւիսկ՝ տոլմաչեւ քուրոներ/ այս տգետների օգտին sms-ներ ուղարկել: Գոնե Աստծուց վախեցեք, այ տգետներ: Ոչ մեկ Աստծուն չի խնդրել, որ իր հարազատին, սիրելիին հոգեկան խանգարում տա, որից դուք՝ քաղքենիներդ հակակրանք ունենաք: Տեսնես ո՞վ է սրանց իրենց տուն տանելու ու իր արյունը խառնի սրանց հետ, մի բան էլ՝ թողնի որ իրենց սերնդին սրանք դաստիարակեն: Ավելի լավ է մի ամուսնացեք, որ քոքներդ կտրվի: Ուղղակի հակակրելի եք եւ դեռ մեղմ եմ արտահայտվում: Պոպոկն ու պնդուկը արդեն դատողություններ են անում:

 

Ստյոպա Սաֆարյան

Նշենք, որ Ինգա և Անուշ Արշակյանները, ովքեր ընդգրկված էն Եվրատեսիլի հայաստանյան ժյուրիի կազմում,  aravot.am-ի հետ զրույցում,  խոսելով Ավստրիայի ներկայացուցչի մասին ու լրագրողի դիտարկմանը, որ ասում են՝ պետք է հարգել փոքրամասնությանը՝  պատասխանել են. «Հարգանքի աստիճաններ կան: Եթե խոսենք տոլեռանդության մասին, ամենատարածված բանն է Եվրոպայում, ապա ես երեւի թե դեմ եմ ցանկացած ձեւի ագրեսիային եւ ցանկացած տեսակի մարդկային բնաջնջմանը դեմ եմ: Եթե համարենք, որ այդ մարդիկ հիվանդ են, նրանց կարելի է բուժել եւ այդ առումով իմ հակակրանքը հասկանալի է: Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները: Իմ հակակրանքը ճիշտ այդպիսին է: Ես ոչ թե ագրեսիվ եմ, այլ՝ մերժողական այդպիսի դրսեւորումների հանդեպ»/ պատասխանը տվել է Անուշ Արշակյանը/:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին