▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Poker.am ֆիմը ՆՊԱՍՏՈՒ՞Մ Է ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ

Մեծ պահանջարկ ունեցող հայկական Poker.am ֆիլմն ավելի քան մեկ ամիս կինոթատրոնների էկրաններին է: Ֆիլմում սիրված դերասաններն ու երգիչներն են: Ասում են` ֆիլմը հանդիսատեսին մեծ բավականություն պարգևելուց բացի սկսել է լուրջ զայրույթ առաջացնել հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ:

Այս մասին գրում է mamul.am-ն ու նշում, որ  բանն այն է, որ ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկը Vivaro-ի ինտերնետային կազինոյում մասնակցում է պոկերի առաջնությանը, որը կատարում է poker.am (պատկանում է VIVARO GAME LLC-ին) ինտերնետային կայքի միջոցով: "Իշխանությունները ցույց են տալիս, թե խաղատները պետք է հեռացնել մայրաքաղաքի հարակից տարածքներից..., այնինչ, սիրված դերասանների "օգնությամբ" երիտասարդներին վարակում են նոր ախտով....poker.am-ում ղումար խաղալով... նույնիսկ հանգամանալից ցուցադրվում է, թե ինչպես պետք է գումարը TelCell-ի միջոցով լիցքավորել և ներդնել խաղում... իսկ Մշակույթի նախարարությունը զբաղված է այլ գործերով... լռում է... կամ լռեցրել են",- նշում են դժգոհողները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին