Թուրքիայում «Հիմնադրամների միջև համերաշխության եւ հաղորդակցության պլատֆորմը»-ի կրթական հանձնաժողովի կողմից հայկական դպրոցներում անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դպրոցներում ուսուցիչների մեծ կարիք կա. ermenihaber-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է «Ակոս» թերթը:
Հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցի համաձայն` առաջիկա 2 տարիների ընթացքում հայկական դպրոցներին անհրաժեշտ կլինեն 20 տարրական դասարանների և 143 այլ առարկաներ դասավանդող ուսուցիչներ:
Հանձնաժողովը որոշել է կրթաթոշակ տալ այն ուսանողներին, որոնք մանկավարժական կրթություն են ստանում և պատրաստվում են ուսուցիչներ դառնալ:Հանձնաժողովի անդամ Նուրհան Փալաքողլուն ասել է, որ իրենք արդեն լուծել են դասղեկների պակասի խնդիրը: Մասնավորապես, համապատասխան կրթությունը ստացող 15 ուսանողների ուսման վարձի մի մասը հիմնադրամն է հատուցել և ներկայումս այս հաստիքի համար ընդամենը 6 ուսուցչի կարիք կա:Հանձնաժաղովի մեկ այլ անդամ Գարո Փայլանն էլ ասել է, ուսուցիչների մեծ պահանջարկը չպետք է ազդի կրթության որակի վրա և աշխատանքի ընդունվել ցանկացողների միջեւ մասնագիտական մրցակցությունը կարևոր պայման է: