Նրանց, ովքեր փնովում են Եվրոպային և Ամերիկային՝
Եթե, իրոք, ազնիվ եք ձեր ատելության մեջ, ուրեմն եղեք հետևողական և մի՛ հագնվեք նրանց նման, չվարե՛ք իրենց ավտոմեքենաները, մի՛ լսեք իրենց երաժշտությունը (այդ թվում՝ դասականը), մոռացե՛ ք մարդու իրավունքների և ազատությունների մասին, մոռացե՛ ք իշխանությունների տարանջատման և դատական իշխանության անկախության գաղափարները, մոռացե՛ ք կապիտալիզմը, սոցիալիզմը և շատ այլ գաղափարները, հրաժարվե՛ ք դոլար և եվրո արժույթներից, մի՛ նայեք իրենց ֆիլմերը, հրաժարվեք իրենց ապրանքից և գիտության նվաճումներից (այդ թվում՝ ինտերնետից):
Մի՛ գնացեք (եթե հնարավորություն ունեք իհարկե) այդտեղ, հավերժ հրաժեշտ տվեք ազատ ընտրություններ ունենալու հույսին, մի՛ օգտվեք համակարգիչներից և սմարթֆոններից, մոռացե՛ ք տաք ջրով ցնցուղները /համաձայնեք, որ դա էլ հաստատ ասիական, աֆրիկյան ու ռուսական չէ/, հրաժարվեք կոնյակից, վիսկիից և գարեջրից (եթե, իհարկե, վստահ չեք, որ գարեջուրը հայկական ծագում ունի), հրաժարվե՛ ք անտիբիոտիկներից և պենիցիլինից, և այլն և այլն..
Իսկ հիմա մտածեք, թե ի՞նչ մնաց: