▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պնդաճակատության առումով «զույգ ախպեր եք»

Նոր նայում եմ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի ելույթը ԱԺ-ում, որով ինքը պորտատեղադրում է ընդդիմադիր ուժերին, որոնք պորտատեղադրել էին իշխող ուժերին: Հա, բարդ նախադասություն ա, բայց էս մի նախանձության մեջ էնքան ենթատեքստ կա, որ ԱԺ-ում 131 հոգով դժվար կարողանան վերծանեն: 
Հիմա ուզում եմ բոլորիդ ուշադրությունը սևեռել «պորտատեղադրում» բառի վրա: Ի՞նչ է այն նշանակում: 
Մեր ԱԺ պորտատեղադրումները սկսում ու վերջանում է սրանով. «Դուք կեղծել եք ընտրությունները» ու պատասխան «Մենք կեղծելը ձեզնից ենք սովորել, դուք ավելի լավ էիք կեղծում», «Դուք թալանել եք», պատասխան. «Որ դուք թալանում էինք, մենք սկի էտ բառի բացատրությունը չգիտեիք»: Ջոգո՞ւմ եք ազգ: Երկուսն էլ ճիշտ են է, ախր՞՞՞ Ճիշտ են ասում, ճիշտ են իրար քրֆում, երկուսն էլ խոսելու տեղ ունեն, քանի որ երկու կողմն էլ նույնն են ու իրարից չեն տարբերվում: Ասեմ ավելին, եթե մտքներին դնեն՝ կարան 5 օրում իրար պալիտ անեն ու հա էլ իրար ասելիք կունենան, քանի որ երկու կողմի տակ էլ էնքան «կեղտ» կա, որ էլ ասելու չի: 
Ինչ եմ ուզում ասել. «Հարգելիներս, մի վիճեք, մի կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք, երկուսդ էլ իրար արժեք, լավ էլ իրար գտել եք, երկու կողմիդ հետ էլ համաձայն եմ, դուք մեկդ մյուսից վատն եք ու անտանելի, երկու կողմերդ էլ զզվելի եք ու տհաճ… Մի վիճեք, մենք գիտենք սաղ ու շատ ուրախ եմ, որ դուք էլ գիտեք»:

Հ.Գ. Հա պնդաճակատության առումով էլ «զույգ ախպեր եք»:

 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին