Welcome to Amenina
Մի քանի ամիս առաջ հայկական ԶԼՄ-ից մեկին տված հարցազրույցում զարմանքս էի հայտնել ՀՀ գործող մեծ քանակությամբ նախարարությունների (19) և կոմիտեների քանակից,այն դեպքում,երբ ԱՄՆ կա 15, Ուկրաինայում՝17, Ղազախստանում՝18 նախարարություններ և այլն...
Ես գտնում եմ, որ ՀՀ պայմաններում դրանց թիվը կարելի է կրճատել և ավելի արդյունավետ օգտագործել պետական բյուջեի գումարները... Իսկ երեկ, ՀՀ ՊՆ կողմից տարածված հաղորդագրությունից հետո, ես ավելի համոզվեցի դրանում...
Մեր պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ շոշափվում էին ՀՀ արտաքին և ներքին հարաբերություններին, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ հարցերին վերաբերող խնդիրներ...Իսկ վերջում ՀՀ ՊՆ մամլո ծառայությունն արդեն անցել էր մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ գովազդին՝ բոլորին «կոչ անելով» այցելել ՀԱՅԱՍՏԱՆ և առնչվել մեր հարուստ պատմամշակութային ժառանգության, աշխարհագրական բազմազանության, հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքի և անվտանգության հետ...
Հ.Գ.Այս հայտարարությունից հետո կարելի է հենց այսօրվանից փակել մի 5-6 նախարարություն-օբյեկտներ, որոնք իրոք ՈՉԻՆՉ չեն անում այս երկրի համար, եթե չասեմ, որ ՎՆԱՍ են տալիս, քանզի ղեկավարվում են ոչ պրոֆեսիոնալ, պաշտոնամոլ անձանց կողմից և փոշիացնում եմ մեր գրպանից վճարվող գումարները... ՀՀ ՊՆ իր վրա վերցրեց այն, ինչ պետք է շատ դեպքերում անեն ԲՈԼՈՐ նախարարությունները և գերատեսչությունները...