▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն Համալիրի աշխատողներին ռազմագերիների հե՞տ է շփոթել

«Վարչապետի հայտարարությունը` ոչինչ ոչ ոքից չխլելու մասին, կարելի է դեկորատիվ համարել»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մինչ կխոսեր Համալիրի գործով տեղի ունեցող անօրինականություններից, հայտարարեց ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

Նրա խոսքով` Համալիրում այժմ, բացի աշխատողների գույքից, մնացել է 12 անհատների ու կազմակերպությունների գույքը, 5 միլիարդի չափով ներդրում կա:

«Եթե կառույցը սնանկ է, սա նշանակում է, որ  պետք է լիներ սնանկության կառավարիչ, գույքի տարանջատում: Առանձանցվեր` որն է ՄՀՀ-ին պատկանում, որը` ոչ: Այլ կազմակերպությունների գույքի շահագործումը քրեորեն պատժելի է»,-նկատեց Կորյուն Գրիգորյանը:

Անդրադառնալով Համալիրը Պաշտպանության նախարարությանը հանձնելու որոշմանը, ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատուն նկատեց. «Պաշտպանության նախարարությանը ներքաշված է այս գործընթացի մեջ, որպեսզի ամեն ինչ անցնի փակ դռների հետևում: ՊՆ-ի համար Համալիրը թվում է ռազմական ավար: Կողմնացույցի պատճառով Բաքուն Համալիրի հետ են շփոթել: Տարածքը մաքրող աշխատողներին ներս թողեցին որպես ռազմագերիների»:

Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ԴԱՀԿ-ի` օրենքի պահանջներին չհամապատասխանող որոշման համար դիմել են Արդարադատության նախարարին` ստանալով տարօրինակ պատասխան.«Իմ օրոք այդպես չի եղել»:

«Նախկին նախարարին պետք է բերեինք, որ փոխե՞ր: Մենք չունենք արդարություն, բայց ունենք Արդարադատության նախարություն Այս գործը շատ արագ գնալու է Եվրադատարան»,-հայտարարեց բանախոսը: 

Անի Կարապետյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին