▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պն-ն չի հերքում տարածքները զիջելու մասին ստորագրված հուշագրի մասին Արա Այվազյանի հայտարարությունը

ՀՀ ՊՆ-ն առ այս պահը չի հերքել ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հայտարարությունը, որ հուշագիր է ստորագրվել, որով 2020թ դեկտեմբերին Ադրբեջանին անցավ Գորիս-Կապան ճանապարհը

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ Արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ «Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր»։

Հարցին՝ հուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին, Այվազյանը նշել է․ «Այդպես հայտարարվեց։ Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, և տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել, և հետագայում է դա պարզվել։ Եվ երբ պարզվել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանության նախարարությանը, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի։ Իմ պաշտոնավարման մինչև վերջ այդ փաստաթղթերին ես ծանոթ չեմ»։

«Փաստինֆո»-ն օգոստոսի 5-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Պն՝ պարզելու, թե երբ և ում կողմից է ստորագրվել հուշագիրը, ինչ հարցեր է կանոնակարգում այն և ինչու այն չի ներկայացվել ՍԴ՝ սահմանադրականության հարցը պարզելու համար, ՊՆ-ն արդյոք համաձայնեցրել է հուշագրի ստորագրումը՝ ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել ենք տրամադրել նաև հուշագրի օրինակը։

ՀՀ ՊՆ-ն մեր հարցմանն ի պատասխան լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Նշենք, որ օրենքը լրացուցիչ ժամանակ նախատեսում է միայն լրացուցիչ ուսումնասիրության համար, ինչից հետեւում է, որ ՊՆ-ն չի կարողացել ուղղակի հերքել, քանզի դա փաստ է, եւ ժամանակ է պետք տեղեկատվության տրամադրումը մերժելու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին