ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․
Ըստ մեզ հասած տեղեկությունների, այսօր ՊՆ-ի զորավարժությունների ժամանակ «Վարդենիս» տանկը բարձրացել է УРАЛ մեքենայի վրա. կա 1 զոհ, 6վիրավոր։ Զոհվել է ժամկետային զինծառայող Արարատ Արոյանը` Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղից:
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:
Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
***
«Հրապարակ»-ն էլ գրում է, որ կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասերից մեկում: Տանկի աշտարակը պտտվելուց հարվածել է զինվորական «Ուրալին», ինչի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ:
***
«Աշտարակ իմ հին ու նոր» ֆեյսբուքյան էջը հրապարակել է զոհված զինծառայող Արարատ Արոյանի լուսանկարն ու գրել. «Արարատի զորացրվելուն մնացել էր 10 օր: |