Կարծում եմ` Պարույր Հայրիկյանին սպանել չեն ցանկացել, ավելին՝ գրեթե համոզված եմ: Երբ տեսա դեպքի վայրը միանգամից մտածեցի, որ այստեղ չսպանելն ավելի դժվար էր, քան սպանելը, սակայն կասկածում եմ, որ ցանկացել են կրակել ոչ թե ուսին , այլ՝ թոքին. մի պարզ պատճառով ՝ թեկնածուն ողջ կմնար, բայց ի վիճակի չէր լինի շարունակել քարոզարշավը, հետևաբար ընտրությունները 40 օրով կհետաձգվեին: Թե ում է սա ձեռնտու այս պահին դժվար է ասել, բայց, ամենայն հավանականությամբ, պլանը ձախողվել է մի քանի միլիմետր շեղությամբ: Որոշ հարցերի պատասխաններ կստանանք Հայրիկյանի առաջին հայտարարությունից. կցանկանա՞ նա հետաձգել ընտրությունները, թե՝ ոչ:
Արմեն Չիբուխչյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից