Աչքներս լույս: Մերօրյա Ռեպի համեմատաբար լավագույն ներկայացուցիչը` Միշոն, տեսահոլովակ է նկարահանել ու նոր երգի պրեմիերա է արել: Շնորհավորելով Միշոյի բոլոր երկրպագուներին` նոր երգի առթիվ` կցանկանամ մեկ հարց հղել.
«Լուսինե Աղաբեկյանի` այս տեսահոլովակում ներկայանալու իմաստը՞»: Չեմ հասկանում` ինչի է էս երգի կատարողի համար նշվում` «LuCy feat Misho», ինչ դերակատարում ունի նա էտ տեսահոլովակում՞ ո՛չ երգում է, ո՛չ պարում է, ո՛չ շարժվում է, ո՛չ գեղեցկուհի է, որ ասես. «Հա դե տեսահոլովակը իրա սիրունությամբ զարդարումա», ո՛չ ինչ որ գործիք է նվագում, որ ասես. «Դե հա էս գործիքը շաատ կարևոր է, առանց սրա էս երգի իմաստը չկար».... Ախր նենց էլ չի է, որ ասես ինքը շատ հայտնի է ու Միշոն իրա միջոցով Փիառվումա... ստեղ մենակ մի պահ է մնում. Լուսինեի պրոդյուսերը, ով, եթե չեմ սխալվում, իրա ամուսինն է, Միշոյին խնդրել է Լուսինեի հետ տեսահոլովակ նկարի, որ Լուսինեն մի քիչ Փիառվի: Սա է միակ տրամաբանական պատասխանը, որն էլ ամոթա էլի.... Եսիմ է` ՓԻԱՌ-ի համար ամեն ինչի դիմում են մեր «աստղերը»:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ