▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցներում Գևորգ Սրբազանն Արշակ Սրբազանի հասցեին հնչեցնում է դիտավորյալ ստեր․․․»

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.

««Հանրային հեռուստաընկերությունը» հետևողականորեն չի լուսաբանում Արշակ Սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք։ Սկսած Սրբազանի ասուլիսից մինչև իմ՝ որպես պաշտպանի, բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ։ Օրինակ՝ որևէ եղանակով այդպես էլ չանդրադարձավ իմ կողմից բարձրացված այն խնդրին, որ տարբեր իշխանական անձանց կողմից բարձրաձայնվող փորձաքննությունը նախ չի համապատասխանում փորձաքննության ընդունված կանոններին և փորձագետին չի տրվել գլխավոր հարցը, ինչն էլ իր հերթին, իմ համոզմամբ, հաստատում է, որ Սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունն ամբողջությամբ կեղծ է ու այդ մասին հրաշալի գիտի քննչական կոմիտեն։

Ավելին, օրինակ՝ Պետրոս Ղազարյանն արդեն երրորդ կամ չորրորդ անգամ հարցազրույցի է հրավիրում Գևորգ Սրբազանին, որն իր բոլոր հարցազրույցներում Արշակ Սրբազանի հասցեին հնչեցնում է բանսարկություններ, իսկ որոշ դեպքերում՝ դիտավորյալ ստեր։

Նկատի ունենալով այս ամենը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի հանրային, և ոչ թե իշխանական, առաջարկում եմ, որ Պետրոս Ղազարյանը նաև հարցազրույցի հրավիրի ինձ, որպես մյուս կողմի ամենաօրինական ներկայացուցիչ։

Մինչ այս պահը Հանրային հեռուստաընկերությամբ Արշակ Սրբազանի առնչությամբ քրեական վարույթների մասին հանրությանը տրվել է բացառապես իշխանահաճո տեղեկություններ, որոնք եղել են կա՛մ սուտ, կա՛մ անտեղյակության հետևանք։ Գտնում եմ, որ հանրությունն իրավունք ունի իրեն հետաքրքրող հարեցրի առնչությամբ ստանալու ամբողջական և բազմակողմանի տեղեկություններ, իսկ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ապահովել դրա հնարավորությունը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին