▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է շպրտես փշալարից էն կողմ, ասես՝ գնացեք, տեսեք, թե ինչ լավ է ադրբեջանցիների հետ»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին

«Արփին ու Լուլուն գոհ վերադարձել էին Կիրանցից, սրանք հայրենիք հանձնելուց արդեն սկսել են հաճույք ստանալ»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով օրերս ՔՊ-ական պատգամավորների՝ Կիրանց կատարած այցին։ «Նիկոլ Փաշինյանն էլ տեսավ, որ սրանք գնացել, գոհ հետ են եկել, ասեց՝ ես էլ գնամ, իմ աչքով տեսնեմ, թե էնտեղ ինչ ցանցեր են տեղադրել, թե սահմանը որքան պաշտպանված է։ Պատկերացնո՞ւմ եք, բանակ չկա, մետաղական ցանց են քաշում ու համարում, որ երկիրը պաշտպանված է։ Որպեսզի Նիկոլը, Արփին ու Լուլուն զգան, թե ինչքան լավ ա ադրբեջանցիների հետ լինելը, պետք ա վերցնես, շպրտես փշալարից էն կողմ, ասես՝ գնացեք, տեսեք՝ ինչ լավ ա։ Վստահ եմ, որ սահմանի ամբողջ տարածքով չեն այդ փշալարերը, ընդամենը մի 50-100 մետր ցուցադրական ներկել են, ակնոցներով մի դերասան բերել, կանգնեցրել, նկարվել են»,- նշել է Ղազարյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին