▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է մի քիչ բարոյական լինել.Հասմիկ Պողոսյան

ՀՀ մշակույթի նախարար, թատերական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Հասմիկ Պողոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նոր ռեկտորի հարցին` հայտնեց, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել:

Նա մտահոգություն հայտնեց, որ ցավալի է, որ  ռեկտորի  մասին խոսեցին այն ժամանակ, երբ դեռ Արմեն Մազմանյանի մարմինը հողին չէին հանձնել:
«Ռեկտորի պաշտոնի մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ նույնիսկ հողին չէր հանձնվել նրա մարմինը:  Պետք է  մի  քիչ բարոյական լինել»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:

Նախարարն անդրադարձավ նաև դպրոցներում թատերական տոմսերի վաճառքին` ասելով.«Հարցը քննարկվում է երեք գերատեսչությունների` Քաղաքապետարանի, ԿԳ և Մշակույթի նախարարությունների միջև: Մինչև սեպտեմբեր պետք է ներդրվի համակարգ, որը կներառի այցելություններ` ոչ միայն թատրոն, այլև թանգարաններ: Դպրոցներ կան, որոնք ուժով են երեխաներին թատրոններ տանում, կան դպրոցներ, որ ընդհանրապես չեն տանում»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին